Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Սենսացիա Հռոմի պապից

Սենսացիա Հռոմի պապից
21.11.2016 | 22:50

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու բոլոր հոգևորականներին թույլատրել է մեղքերի թողություն տալ հղիության արհեստական ընդհատման դիմած կանանց՝ հաղորդում է Reuters-ը:

2015-ի դեկտեմբերին Վատիկանը հղիության արհեստական ընդհատման մեղքերի թույլտվության իրավունք էր տվել միայն եպիսկոպոսներին, այսուհետ այդ իրավասությունը կունենան բոլոր հոգևորականները: Պապի խոսքով՝ ինքը նախկինի պես հղիության արհեստական ընդհատումը մեծ մեղք է համարում՝ անցուցքը «ընդհատում է բոլորովին անմեղ կյանք»:

Դիտվել է՝ 786

Մեկնաբանություններ